English| Русский| Հայերեն
Մեր մասին
ֆինանսական նորություններ
Սուպերմարկետ
Սննդի արագ սպասարկում
Առևտուր
Բիէլլա մսամթերքի արտադրություն
Պրեմիեր սուրճի արտադրություն
Կոմֆորտ Խանութների ցանց
Ինեսսա ապրանքանշան
Հետադարձ կապ
 
 
“ՎԱԼԼԵՏՏԱ” ՍՊԸ ՍՊԸ կողմից իրականացվեց երրորդ թողարկման (50’000 դրամ անվանական արժեքով 10’000 հատ) անվանական արժեկտրոնային մասնակի մարումներով պարտատոմսերի կիսամյակային արժեկտրոնների (5.5%) վճարումը: մանրամասն...
----------------------------------------------
2009թ. փետրվարի 4-ին “ՎԱԼԼԵՏՏԱ” ՍՊԸ կողմից կատարվեց առաջին թողարկման (50’000 դրամ անվանական արժեքով 7’000 հատ) անվանական արժեկտրոնային պարտատոմսերի մարումը, ինչպես նաև սեփականատերերին վճարվեցին վերջին` երրորդ կիսամյակային արժեկտրոնները (5.25%): մանրամասն...
----------------------------------------------
2008թ. սեպտեմբերի 13-ին ավարտվեց “Վալլետտա” ՍՊԸ երրորդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխումը:մանրամասն...
----------------------------------------------
“ՎԱԼԼԵՏՏԱ” ՍՊԸ-ի երրորդ թողարկման 500 մլն. դրամ ընդհանուր ծավալով անվանական արժեկտրոնային մասնակի մարումներով ոչ փաստաթղթային պարտատոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2008թ. օգոստոսի 25-ի որոշմամբ: 2008թ.-ի սեպտեմբերի 2-ից մինչև 2008թ.-ի սեպտեմբերի 15-ը ներառյալ նախատեսվում է հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխել նշված պարտատոմսերը:
----------------------------------------------
“Վալլետտա” ՍՊԸ-ի 500 մլն. դրամ ընդհանուր ծավալով 3-րդ թողարկման պարտատոմսերի էական պայմանները ներկայացնելու համար օգոստոսի 27-ին “Նովոստի Արմենիա” մամուլի սրահոմ կայացավ մամուլի ասուլիս: մանրամասն...
----------------------------------------------
“Վալլետտա” ՍՊԸ-ի 3-րդ թողարկման պարտատոմսերի ազդագիրը ներկայացվել է ՀՀ կենտրոնական բանկ գրանցման մանրամասն...
----------------------------------------------
“ՎԱԼԼԵՏՏԱ” ՍՊԸ առաջին թողարկման (50’000 դրամ անվանական արժեքով 7’000 հատ) անվանական արժեկտրոնային պարտատոմսերի սեփականատերերին 01.08.2008թ.-ին վճարվել է արժեկտրոն: մանրամասն...
----------------------------------------------

“ՎԱԼԼԵՏՏԱ” ՍՊԸ միակ մասնակցի 12.11.2007թ.-ի որոշմամբ թողարկված 5’000 դրամ անվանական արժեքով 10’000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի սեփականատերերին 27.06.2008թ.-ին վճարվել է արժեկտրոն: մանրամասն...
 


http://www.star.am

http://www.natfood.am
“Վալլետտա” ՍՊԸ-ն Հայաստանում առաջատար ընկերություններից մեկն է, որը գտնվում է բուռն զարգացման փուլում: Այն իր մեջ ներառում է բիզնեսի ամենատարբեր բնագավառներ, ինչպես օրինակ` արտադրություն, մանրածախ և մեծածախ առևտուր, հասարակական սնունդ և ժամանցի վայրեր:
"Վալլետտա" ՍՊԸ-ն պետական գրանցում ստացել է 2003թ.-ին, սակայն նրա գործունեության ակունքները սկիզբ են առել 1990թ.-ից: “Վալլետտա” ՍՊԸ-ի անցած ճանապարհը կարող է վառ օրինակ ծառայել հետևորդների համար: Սա Հայաստանի համար բիզնեսի բոլորովին նոր տեսակ է, որը հիմնադրման օրվանից մինչև օրերս շարունակում է հիմնվել որակի վրա: Ընկերությունը իր առջև նպատակ է դրել ավելի ընդլայնելու իր գործունեության շրջանակը:
Ընկերության պատմության մեջ հատկապես կարևորվում են մի քանի հիմնական իրադարձություններ, դրանք են`
  • “Պրեմիեր” ապրանքանիշի ներքո սուրճի արտադրության շահագործումը (1996թ),
  • “Բիէլլա” ապրանքանիշի ներքո մսամթերքի արտադրության շահագործումը (1997թ),
  • “Էս-Էֆ-Սի Էքսպրես” հայ-անգլիական արագ սննդի ռեստորանի բացումը և ֆրանչայզինգի առաջին փորձի կիրառումը (2001թ),
  • “Սթար” ապրանքանիշի ներքո երկու մանրածախ խանութների ձեռքբերումը և մանրածախ առևտրով զբաղվելու ռազմավարության որդեգրումը (2002թ.) և, վերջապես,
  • “Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ”–ի հետ համատեղ “Սթար” սուպերմարկետների ծրագրի իրականացումը (2006 թ.):
  • Ընկերության աշխատակիցները լուրջ և մասնագիտական մոտեցում են ցուցաբերում իրենց գործին, ինչի վառ ապացույցն են` առաջընթացը, ընկերության տնտեսական ցուցանիշների կայուն աճը, հաճախորդների և գործընկերների վստահությունը: Այսօր արդեն ընկերությունը իր գործունեության շրջանակներում ներառում է պարենային ապրանքների մեծածախ առևտուր, կենցաղային տեխնիկայի և այլ ապրանքների վաճառք և սպասարկում, սեփական ֆիրմային արտադրություն, մանրածախ առևտուր, հանրային սննդի սպասարկման և ժամանցային ծառայություն:
    Պարենային ապրանքների մեծածախ առևտուրը իր մեջ ներառում է`

  • Կարագ “Ռոյալ Բուսման” (Ավստրալիա, Իռլանդիա, Հոլանդիա)
  • Միս (Հնդկաստան, Բրազիլիա)
  • Ձիթապտուղ “Կրեսպո” (Իսպանիա)
  • Բուսական հալած յուղ “Ինեսսա” (Ավստրալիա)
  • Սուրճ “Պրեմիեր” (Ինդոնեզիա)
  • Թեյ “Շերի” և “Ջենեքս” (Շրի Լանկա)
  • Բրինձ (Վիետնամ, Պակիստան)
  • Սառեցրած մսամթերք` հավեր “Լանգուրու” և հավի նրբերշիկներ “Մինյու” (Բրազիլիա)
  • Հրուշակեղեն “Հայթայ Փայ” (Կորեա)
  • Պահածոյացված միս “Ինեսսա” (Ֆրանսիա); պահածոյացված սունկ “Ինեսսա”
  • Մակարոնեղեն “Կամպիոնի” (Իտալիա)
  • Ձկնային կիսաֆաբրիկատներ "Վիչի"
  • կենցաղային տեխնիկայի և այլ սարքավորումների վաճառքը իր մեջ նեռառում է`

  • “Արիստոն” գազի կաթսաներ, օդակարգավորիչներ, ջրատաքացուցիչներ, էլեկտրական տաքացուցիչներ և այլն (Իտալիա, “Merloni Termosanitary” SpA)
  • կենցաղային տեխնիկա “ԱՐԴՈ” (Իտալիա, “Antonio Merloni” SpA)
  • ռադիատորներ “ՆովաՖլորիդա” (Իտալիա, “FondItal” SpA)
  • շինարարական նյութեր, ներկեր, շարժիչի յուղեր և այլն (ԱՄՆ, “Abro Industries”, Inc.)
  • մոնտաժային սարքավորումներ, խողովակներ և այլն (Իտալիա, “FondItal” SpA)
  • Արտադրությունը ներառում է`

  • “Բիէլլա” (մսամթերքի արտադրություն)
  • “Պրեմիեր” (սուրճի մշակում և փաթեթավորում)
  • Մանրածախ առևտուրը ներառում է`

  • “Սթար” ցանցի թվով տասնմեկ սուպերմարկետներ, որոնք գործում են Երևան քաղաքի տարբեր հատվածներում: Մոտ ապագայում ընկերությունը նախատեսում է ընդլայնել սուպերմարկետների թիվը ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: Սուպերմարկետները Ձեզ առաջարկում են սննդամթերքի և այլ ապրանքների լայն տեսականի:
  • “Մաստեր Ֆուդզ” առաքման ճյուղը, որը զբաղվում է մանրածախ առևտրով և իրականացնում է ապրանքների առաքում Երևանում և մարզերում:
  • Հանրային սննդի սպասարկման և ժամանցային ծառայությունները ներառում են`

  • "ԷՍ-ԷՖ-ՍԻ Էքսպրես” արագ սնունդ (“Վալլետտա” ընկերությունը հանդիսանում է Հայաստանում բրիտանական հայտնի “Southern Fried Chicken”-ի ֆրանչայզերը և խստորեն հետևում է նրա բոլոր պահանջներին և սպասարկման այլ կանոններին)
  • Էլիտար գարեջրատուն ռեստորան “Պլենեռ”
  • “Վալլետտան” երբեք ջանք ու եռանդ չի խնայում` իր գործունեության բոլոր ճյուղերը զարգացնելու համար և համառորեն աշխատում է ուժեղացնել և ամրապնդել իր դիրքերը շուկայում: Այսօր վստահորեն կարող ենք ասել, որ ընկերությունը իր ուրույն տեղն ու դիրքն ունի շուկայում: Այն մշտապես գտնվում է իր գործընկերների և ավանդատուների ուշադրության կենտրոնում:
    Ընկերության տեսլականը

  • Որակ
  • Զարգացում
  • Սպառողների սպասելիքների գերազանցում
  • Թիմային աշխատանք և թափանցիկ ու ազատ հաղորդակցություն
  • Աշխատակիցների ակտիվ մասնակցությունը ընկերության հաջողության գործում
  • Գործունեության հիմնական ոլորտները

  • Մեծածախ և մանրածախ առևտուր
  • Կենցաղային տեխնիկայի ներմուծում (“Արիստոն” և “Արդո”) և վաճառք (“Կոմֆորտ” խանութների ցանց)
  • Մսամթերքի վերամշակում և արտադրություն (“Բիէլլա” մսամթերք)
  • Սուրճի արտադրություն և թեյի փաթեթավորում (“Պրեմիեր” սուրճ և “Շերի” թեյ)
  • Արագ սննդի սպասարկման և ժամանցային ծառայություններ (“ԷՍ-ԷՖ-ՍԻ Էքսպրես” և “Պլենեռ” ռեստորան)
  • Գրավչության հիմնական գործոններ

  • Կայուն և զարգացող բիզնեսի առկայություն
  • Դիվերսիֆիկացված բիզնես
  • Բիզնեսի զարգացման ծրագրերի առկայություն
  • Փորձառու մենեջմենթ
  • Որակյալ արտադրանք և բարձրորակ սպասարկում
  • Մարքեթինգի կարևորում և կիրառում բիզնեսի զարգացման գործում
  • Ֆինանսական կայունություն և դրական ֆինանսական արդյունքներ
  • Հարուստ վարկային պատմություն և ճկուն ֆինանսական քաղաքականություն
  • ՀՀ կենտրոնական բանկի կողմից շնորհված “Բ-” վարկանիշ
  • | Սուպերմարկետ  | Սննդի արագ սպասարկում  | Ռեստորան  | Առևտուր  | Բիէլլա մսամթերքի արտադրություն  | Կոմֆորտ Խանութների ցանց  | Հետադարձ կապ |
    Copyright © 2007 Valletta LLC. Best viewed with 1024x768.Created by Valletta LLC